Դելաքսորա
3 500 ֏
• Բաղադրություն․ Ակտիվ բաղադրիչ(ներ)․ Վիտամին C - 650մգ, ցինկի ցիտրատ - 22մգ:
• Թողարկման ձև․ պատիճ N30
• Կիրառման ոլորտ․ որպես կենսաբանական ակտիվ հավելում – Վիտամին C-ի և Ցինկի լրացուցիչ աղբյուր։
• Կիրառման ցուցումներ․ Վիտամին C-ն խթանում է իմունիտետը, նպատում է ինտերֆերոնների սինթեզին, ունի հակաօքսիդանտ ազդեցություն, կարգավորում է իմունաբանական ռեակցիաները (ակտիվացնում է հակամարմինների սինթեզը), նպաստում է ֆագոցիտոզին, մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ։ Ցինկը մեծացնում է ինտերֆերոնի սինթեզը, պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից, բակտերիաներից և այլ միկրոօրգանիզմներից։
• Ընդունման կարգ․ մեծահասակներին օրական 1 կամ 2անգամ , ուտելու ընթացքում: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
• Հակացուցումներ․ բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն, հղիություն, կրծքով կերակրում։
• Էներգետիկ արժեք․ 1 հաբում - 0.4018կԿալ / 1.6856կՋ։
• Պահպանման պայմաններ․ պահպանել արևի ուղիղ ճառագայթներից և երեխաների համար անհասանելի տեղում, չոր և 250C ցածր ջերմաստիճանային պայմաններում։
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։
Վիտամին C, Ցինկի ցիտրատ
Կատեգորիա: Ամենօրյա օգնություն, Հղիների համար, Իմունիտետի համար
SKU: CLIENTCAT-IMMUNOSTAB-38E983
Առկայություն: Առկա է
Վիտամին Ց-ն և Ցինկը միասին ապահովում են և՛ բնածին, և՛ ձեռքբերովի իմունիտետի կայունությունը: Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Վիտամին C-ի և Ցինկի համատեղ ընդունումը մրսածության առաջին իսկ նշանների դեպքում զգալիորեն կրճատում է մրսածության տևողությունը և մեղմացնում ախտանիշների ծանրությունը: Ցինկն առանցքային դեր ունի T-լիմֆոցիտների հասունացման և ակտիվացման գործում: Ունի ուղղակի հակավիրուսային ազդեցություն, որը կարող է արգելափակել վիրուսների բազմացումը բջիջների ներսում:
Կրկնակի վահան, մրսածության և վիրուսի դեմ։ Ոչ թե սպասեք հիվանդանալուն, այլ նախապես ակտիվացրեք իմուն համակարգը՝ բարդություններից խուսափելու համար։