Դեպոդե
Դեպոդե

Դեպոդե

15 300 ֏

Վիտամին D3, Վիտամին K2

SKU: CLIENTCAT-DEPODE-34A9D3
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ): Վիտամին D3 Վիտամին K2 (MK-7)
Մասնագետների համար: Կարդալ ավելին

Քանակ

  • Նկարագրություն
  • Լրացուցիչ տեղեկություն

• Ակտիվ բաղադրիչ(ներ)․ վիտամին D3 2000 ՄՄ, վիտամին K2 (MK-7) 75մկգ։
• Թողարկման ձև․ ծամովի հաբեր N90
• Կիրառման ոլորտ․ կենսաբանական ակտիվ հավելում` վիտամին D3-ի և վիտամին К2-ի լրացուցիչ աղբյուր:
• Կիրառման ցուցումներ․ վիտամին D3-ի դեֆիցիտ, իմունիտետի ամրապնդում, ոսկրերի ամրացում, քրտնարտադրության նվազեցում ։
• Ընդունման կարգ․ մեծահասակներին օրական 1 հաբ կամ 2 հաբից 1 անգամ։ Լավագույն արդյունքի համար ծամել ուտելու ընթացքում: Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
• Հակացուցումներ․ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ։
• Պահպանման պայմաններ․ պահպանել արևի ուղիղ ճառագայթներից և երեխաների համար անհասանելի տեղում, չոր և 250C ցածր ջերմաստիճանային պայմաններում։
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։

Վիտամին D3, Վիտամին K2

Վիտամին D3-ի և K2-ի համադրությունը դասական սիներգիայի լավագույն օրինակներից է դեղագիտության մեջ: Այս երկյակը լուծում է այսպես կոչված «կալցիումական պարադոքսի» խնդիրը՝ ապահովելով, որ կալցիումը հայտնվի ճիշտ տեղում:

Վիտամին D3-ի հիմնական գործառույթը աղիներում կալցիումի և ֆոսֆորի ներծծման ապահովումն է դեպի արյան հուն: Վիտամին D3-ը նաև կարևոր դեր ունի իմունային համակարգի ճիշտ աշխատանքում։

Վիտամին K2-ը կարգավորում է օրգանիզմում կալցիումի ճիշտ և նպատակային տեղաբաշխումը՝ ակտիվացնելով սպիտակուցներ՝ օստեոկալցին և մատրիքսային Gla-սպիտակուցը (MGP), որոնք նպաստում են կալցիումի տեղափոխմանը դեպի ոսկրային հյուսվածք և արգելակում կալցիումի կուտակումը արյունատար անոթների պատերին և երիկամներում՝ կանխելով անոթների կալցիֆիկացիան։

1․ Կատարյալ սիներգիա առողջության և էներգիայի համար:
2․ Վստահե՛ք բնության ամենաներդաշնակ զույգին՝ ամուր և երկարակյաց կյանքի համար:

Go Back Top