Տենզարոլ
6 000 ֏
6 100 ֏
Մագնեզիումի բիսգլիցինատ, վիտամին B6
SKU: SKU-69sds44544
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ):
Մագնեզիումի բիսգլիցինատ
Վիտամին B6
Մասնագետների համար:
Կարդալ ավելին
• Ակտիվ բաղադրիչ(ներ)․ մագնեզիում բիսգլիցինատ - 600մգ (մագնեզիում - 120 մգ) , վիտամին B6 – 2.1 մգ:
• Թողարկման ձև․ դեղապատիճ N30
• Կիրառման ոլորտ․ որպես կենսաբանական ակտիվ հավելում `մագնեզիումի և վիտամին B6-ի լրացուցիչ աղբյուր:
• Կիրառման ցուցումներ․ օրգանիզմում մագնեզիումի հաստատված դեֆիցիտ, նյարդայնություն, դյուրագրգռություն, մեղմ անհանգստություն (ստամոքս-աղիքային կծկումներ, սրտխփոց), անցողիկ հոգնածություն, քնի թեթև խանգարումներ, պարէսթեզիա:
• Ընդունման կարգ․ ներքին ընդունման համար՝ 1 պատիճ օրը 1 կամ 2 անգամ։ Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
•Հակացուցումներ․ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ, արտահայտված երիկամային անբավարարություն, հիպերմագնեզեմիա, վիտամին B6 հիպերվիտամինոզ:
• Էներգետիկ արժեքը․ 100գ-ում՝ 57 կկալ, 243 կՋ, մեկ պատիճում՝ 0․4 կկալ, 1․7 կՋ։
• Պահպանման պայմաններ․ պահել լույսից և խոնավությունից պաշտպանված վայրում՝ 250C- ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։
Մագնեզիումի բիսգլիցինատ, վիտամին B6
Կատեգորիա: Նյարդային համակարգ
SKU: SKU-69sds44544
Առկայություն: Առկա է
Մագնեզիումի այս ձևը համարվում է «ոսկե ստանդարտ»։ Մագնեզիումը միացված է գլիցին ամինաթթվի երկու մոլեկուլի հետ, ինչը նրան դարձնում է չեզոք, կայուն և հեշտությամբ յուրացվող օրգանիզմի կողմից։ Ի տարբերություն մագնեզիումի այլ աղերի (օրինակ՝ օքսիդի կամ ցիտրատի), այն չի առաջացնում լուծողական ազդեցություն։ Ամինաթթվային կառուցվածքի շնորհիվ այն արագ ներծծվում է աղիներից՝ հասնելով բջիջներին և մկաններին։
Հանգստություն բջջային մակարդակում։ Մագնեզիումի բիսգլիցինատ՝ մաքսիմալ յուրացում, խորը հանգիստ և առողջ նյարդային համակարգ՝ առանց մարսողական որևէ անհարմարության։