Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 01․06․2026

Սույն Պատվերների չեղարկման և վերադարձի քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») կարգավորում է primusmed.am կայքում (այսուհետ՝ «Կայք») ձևակերպված պատվերների չեղարկման, ապրանքների վերադարձի, փոխարինման և գումարի հետվերադարձի պայմանները:

Քաղաքականությունը մշակվել է համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի N 77 որոշման դրույթների:

1. ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

1.1. Կայքում վաճառվող ապրանքները (վիտամիններ, կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ)) ՀՀ օրենսդրությամբ դասվում են պարենային (սննդային) ապրանքների շարքին: Համաձայն գործող իրավական նորմերի՝ պատշաճ որակի պարենային ապրանքները (այդ թվում՝ ԿԱՀ-երը) վերադարձման կամ նմանօրինակ ապրանքով փոխարինման ենթակա չեն:

1.2. Ի լրումն, համաձայն ՀՀ Կառավարության N 77 որոշման՝ պատշաճ որակի դեպքում վերադարձման կամ փոխարինման ենթակա չեն նաև հետևյալ ոչ պարենային ապրանքները, որոնք կարող են ներկայացված լինել կայքում.

  • Տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար նախատեսված առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, երեխաների խնամքի առարկաներ, դեղորայք:

  • Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր և այլն):

  • Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ (բացառությամբ օծանելիքի)։

1.3. Հաճախորդը պարտավոր է ապրանքի տեսականին, քանակը և արտաքին տեսքը (փաթեթավորման ամբողջականությունը) ստուգել առաքչի ներկայությամբ՝ ապրանքն ընդունելու պահին: Ապրանքն ընդունելուց և առաքչի մեկնելուց հետո պատշաճ որակի ապրանքների վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում, և դրանք վերադարձի ենթակա չեն:

2. ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

2.1. Ապրանքը համարվում է ոչ պատշաճ որակի, եթե առկա է գործարանային խոտան, խախտված է հերմետիկությունը, վնասված է առաջնային փաթեթավորումը (մինչև հաճախորդին հանձնելու պահը), կամ եթե ապրանքի պիտանիության ժամկետն անցած է: 2.2. Առաքման պահին ոչ պատշաճ որակի ապրանք հայտնաբերելու դեպքում հաճախորդն իրավունք ունի տեղում հրաժարվել տվյալ ապրանքից: Այդ դեպքում ընկերությունը պարտավորվում է.

  • Անվճար փոխարինել ապրանքը պատշաճ որակի նույնատիպ ապրանքով (առաջին իսկ հնարավորության դեպքում), կամ

  • Վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը՝ սույն քաղաքականության 4-րդ բաժնում սահմանված կարգով:

2.3. Եթե ոչ պատշաճ որակի հանգամանքը (օրինակ՝ ներքին գործարանային խոտանը) հնարավոր չի եղել հայտնաբերել արտաքին զննմամբ և հայտնաբերվել է փաթեթավորումը բացելիս, հաճախորդը կարող է դիմում ներկայացնել ընկերությանը ապրանքը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում՝ կցելով թերությունը փաստող լուսանկարներ կամ տեսանյութեր: Ընկերության կողմից խոտանը հաստատվելու դեպքում ապրանքը կփոխարինվի կամ գումարը կվերադարձվի:

3. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Նախքան առաքումը. Հաճախորդն իրավունք ունի անվճար չեղարկել ձևակերպված պատվերը, եթե պատվերը դեռևս չի փոխանցվել առաքման ծառայությանը (չի դուրս եկել պահեստից): Չեղարկման համար հաճախորդը պետք է անմիջապես կապ հաստատի կայքի աջակցման կենտրոնի հետ (հեռախոսով կամ էլ. փոստով):

3.2. Առաքման ընթացքում. Եթե Հաճախորդը ցանկանում է չեղարկել պատվերը այն բանից հետո, երբ ապրանքն արդեն փոխանցվել է առաքման ծառայությանը կամ գտնվում է ճանապարհին, չեղարկումը հնարավոր է իրականացնել հաճախորդի կողմից ճանապարհածախսը (առաքման ծառայության արժեքը) վճարելու պայմանով:

3.3. Մարզային առաքումների չեղարկում. ՀՀ ողջ տարածքում (բացի Երևան քաղաքից), որտեղ պատվերներն իրականացվում են 100% կանխավճարով, առաքման ընթացքում պատվերից հրաժարվելու դեպքում վերադարձվող գումարից պահվում է առաքման երկկողմանի ճանապարհածախսը:

4. ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ

4.1. Պատվերի հաջող չեղարկման կամ ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում գումարի հետվերադարձն իրականացվում է վճարման նույն եղանակով, որով կատարվել է գնումը.

  • Առցանց վճարումների դեպքում (Visa/Mastercard/Arca/Idram)՝ Գումարը վերադարձվում է այն բանկային քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին, որից կատարվել է գործարքը: Գումարի փաստացի մուտքը Հաճախորդի հաշվին կախված է սպասարկող բանկի ընթացակարգերից և կարող է տևել 1-5 բանկային օր:

  • Կանխիկ վճարումների դեպքում՝ Գումարը վերադարձվում է կանխիկ եղանակով՝ առաքչի միջոցով կամ փոխադարձ համաձայնությամբ ընտրված այլ եղանակով՝ ապրանքի հետընդունման պահին կամ դրանից հետո 1-5 օրվա ընթացքում:

4.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բանկային համակարգերի թերությունների կամ ուշացումների պատճառով գումարի հետվերադարձի ձգձգման համար:

5. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Սույն Քաղաքականության շրջանակներում ծագած ցանկացած տարաձայնություն կամ բողոք լուծվում է Հաճախորդի և Ընկերության միջև բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Go Back Top