Տոնոլիս Պրիմուս
Տոնոլիս Պրիմուս

Տոնոլիս Պրիմուս

5 800 ֏

Մագնեզիումի լակտատ, Վիտամին B6

SKU: CLIENTCAT-TONOLIS-PRIMUS-493B58
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ): Մագնեզիում Լակտատ Վիտամին B6
Օգնում է հետևյալ խնդիրների դեպքում: Նյարդային լարվածություն,
Մասնագետների համար: Կարդալ ավելին

Քանակ

  • Նկարագրություն
  • Լրացուցիչ տեղեկություն

• Բաղադրություն․ ակտիվ բաղադրիչ(ներ)՝ մագնեզիումի լակտատ - 450 մգ, որը համապատասխանում է 54 մգ մագնեզիումի, վիտամին B6 (պիրիդօքսին հիդրոքլորիդ) - 5 մգ, օժանդակ նյութեր `ժելատինային պատիճ,մագնեզիումի ստեարատ:
• Թողարկման ձև. պատիճ N50
• Կիրառման ոլորտ. որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում՝ մագնեզիումի և վիտամին B6-ի լրացուցիչ աղբյուր:
• Կիրառման ցուցումներ. օրգանիզմում մագնեզիումի հաստատված դեֆիցիտ,  նյարդայնություն, դյուրագրգռություն, մեղմ անհանգստություն (ստամոքս-աղիքային կծկումներ, սրտի բաբախյուն), անցողիկ հոգնածություն, քնի թեթև խանգարումներ, քորոցի զգացողություն:
• Ընդունման կարգ. մեծահասակներին ներքին ընդունման համար՝ 1 պատիճ օրը 1 անգամ: Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
• Հակացուցումներ. անհատական գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ, արտահայտված երիկամային անբավարարություն, հիպերմագնեզեմիա, վիտամին B6 հիպերվիտամինոզ, 6 տարեկանից ցածր երեխաներ:
• Էներգետիկ արժեք. 100գ-ում՝ 58 կկալ, 242 կՋ։ Օրական չափաբաժնում՝ 0․3075 կկալ, 1․29 կՋ։
• Պահպանման պայմաններ. պահել լույսից և խոնավությունից պաշտպանված վայրում՝ 250C- ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում , երեխաների համար անհասանելի վայրում:
• Պիտանելիության ժամկետ. արտադրման օրվանից 3 տարի։

Մագնեզիումի լակտատ, Վիտամին B6

Հանդիսանում է մագնեզիումի օրգանական աղ: Աչքի է ընկնում բարձր կենսամատչելիությամբ և աղեստամոքսային տրակտի կողմից գերազանց տանելիությամբ՝ չառաջացնելով լուծողական էֆեկտ (ի տարբերություն օքսիդի կամ սուլֆատի)։ Մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտային ռեակցիաների, կարգավորում է նյարդային ազդակների հաղորդումը և մկանների կծկումը։  Վիտամին B6 (Պիրիդօքսին) կատարում է մակրոէլեմենտի «ուղեկցորդի» դեր։ Զգալիորեն բարելավում է մագնեզիումի աբսորբցիան (ներծծումը) աղիներից և հեշտացնում դրա ներթափանցումն ու պահպանումը բջիջների ներսում։ Գերազանց ազդեցություն է թողնում նյարդային լարվածության, տագնապի, մկանային ջղակծկումների, քնի խանգարումների դեպքում։ Ժամանակակից կյանքի ռիթմը, մշտական սթրեսը, գերհոգնածությունը և քնի պակասը սպառում են մեր օրգանիզմի կարևորագույն պաշարները: Արդյունքում առաջանում է մագնեզիումի դեֆիցիտ, որն իրեն զգացնել է տալիս անբացատրելի տագնապով, դյուրագրգռությամբ և հոգնեցնող մկանային սպազմերով:

  • Տոնոլիս- Սթրեսակայունության Ձեր բանաձևը։ Մագնեզիումի և B6 վիտամինի սիներգիա՝ բջջային մակարդակում յուրացման համար:

  • Մագնեզիում, որն իսկապես տեղ է հասնում: Հանգիստ նյարդեր, առողջ քուն: