Տրիոզեթ
Տրիոզեթ

Տրիոզեթ

19 800 ֏

Մագնեզիում Լ-տրեոնատ

SKU: CLIENTCAT-TRIOZET-69BD86
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ): Մագնեզիում Լ-տրեոնատ
Մասնագետների համար: Կարդալ ավելին

Դեղաձև:

Քանակ

  • Նկարագրություն
  • Լրացուցիչ տեղեկություն

• Բաղադրություն․ ակտիվ բաղադրիչ` մագնեզիում (մագնեզիում L-տրեոնատի ձևով) 144 մգ:
• Թողարկման ձև․ սաշե N30
• Կիրառման ոլորտը․ որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում` կենսամատչելի մագնեզիումի պարունակությամբ:
• Կիրառման ցուցումներ․ օրգանիզմում մագնեզիումի անբավարարություն։ Նպաստում է կոգնիտիվ ֆունկցիաների լավացմանը ՝ բարելավում է երկարատև և կարճատև հիշողությունները, ուսանելու կարողությունը, կենտրոնացումը: Պաշտպանում է ուղեղը տարիքային փոփոխություններից։ Բարձրացնում է սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը և աշխատունակությունը: Գլխուղեղում շատացնում է նյարդային սինապսների քանակը, ակտիվացնում է նեյրոպլաստիկությունը։ Ցուցված է քնի խանգարումների, դյուրագրգռության, ապաթիայի, մկանային սպազմի և միգրենի դեպքում:
• Ընդունման կարգ․ 1 սաշեի պարունակությունը լուծել 60-80 մլ 30°C ջրում: Մեծահասակները` 1 սաշե օրը 1 անգամ՝ երեկոյան քնից 30 րոպե առաջ։ Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
• Հակացուցումներ․ անհատական գերզգայունություն՝ ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ: 
• Էներգետիկ և սննդային արժեք․ օրական չափաբաժնում ՝ 22.8 կկալ, 95.7 կՋ, ածխաջրեր՝  5,44 գ։  100գ-ում՝ 305 կկալ, 1276 կՋ։
• Պահպանման պայմաններ․ պահել լույսից և խոնավությունից պաշտպանված վայրում՝ 250C- ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի արտադրման օրվանից։

Մագնեզիում Լ-տրեոնատ

Մագնեզիում Լ-տրեոնատը միակ մագնեզիումական աղն է, որը  հաղթահարելով արյուն-ուղեղային պատնեշը կարողանում է բարելավել կոգնիտիվ ֆունկցիաները (հիշողություն, կենտրոնացում, խոսքի հապաղում, տարիքային դեմենցիաներ)։ Մինչև 98%-ով յուրացվում է օրգանիզմի կողմից, ապահովելով երկարատև և պահպանողական ազդեցություն։ Չի առաջացնում կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ ստամոքսի ցավ, որովայնում դիսկոմֆորտի զգացողություն, փորլուծություն։ Ցուցված է նյարդային սպազմերի, ջղակծկումների, քնի խանգարումների, կոգնիտիվ ֆունկցիաների  հապաղման դեպքում։ Մագնեզիում Լ-տրեոնատն օգնում է թուլացնել նյարդային համակարգը և կարգավորել քունը՝ առանց առավոտյան թմրածության զգացողության։

Մագնեզիումի այս աղային ձևը հատուկ մշակվել է նեյրոգիտության մեջ։ Ի տարբերություն մագնեզիումի այլ տեսակների, որոնք հիմնականում ազդում են մկանների և ընդհանուր նյութափոխանակության վրա, Լ-տրեոնատը գործնականում միակն է, որը կարողանում է արդյունավետորեն անցնել արյուն-ուղեղային պատնեշը (BBB) և բարձրացնել ուղեղի հյուսվածքներում մագնեզիումի մակարդակը։Այն մեծացնում է նեյրոնների միջև կապերի (սինապսների) խտությունը, որը հիշողության և սովորելու կարողության հիմքն է։ Օգնում է պահպանել մտքի սրությունը՝ նվազեցնելով ուղեղի տարիքային փոփոխությունների ռիսկը։

1.    Ուղեղի սնուցում և մտքի ճկունություն մեկ բանաձևում։

2.    Հոգ տանելով ուղեղի առողջության մասին, ընտրելով գիտականորեն հիմնավորված տարբերակ